Հղիություն, ծննդաբերություն
|
Հոգեբանական անպտղություն. հարցազրույց հոգեբան Էլեոնորա Սաղաթելյանի հետ. morevmankan.am
Ըստ հետազոտությունների, հոգեբանական անպտղությունը հանդիպում է ամուսնացած զույգերի 4-40%-ի մոտ: Այն կարող է ախտորոշվել անկախ տարիքից և բացահայտվել միայն այն ժամանակ, երբ զույգը ցանկանում է երեխա ունենալ:
Ի՞նչ պատճառները կարող են բերել հոգեբանական անխտղության:
Հոգեբանական անպտղության գլխավոր և հիմնական պատճառներից են սթրեսը և տրավմատիկ իրադարձությունները թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մոտ:
Կանանց մոտ.
- վախ հղիության ծանր ընթացքից և ցավոտ ծննդաբերությունից,
- գիրանալու և այլևս գրավիչ չլինելու վախ,
- ընտանիքի կանանց կողմից հնչեցված դաժան պատմությունները հղիության և ծննդաբերության վերաբերյալ,
- մանկական տրավմաներ, բռնություն,նախկինում ունեցած վիժման կամ կորստի փորձ,
- տղամարդու հանդեպ ունեցած բացասական վերաբերմունք,
- ընտանիքի անդամների հետ խնդիրներ,
- մայրիկի հետ չհաղթահարված կոնֆլիկտ,
- երբ աղջիկը փոքր տարիքում հոգ է տարել իրենից փոքր քույրերին և եղբայրներին,
- նյութական խնդիրներ:
Սթրեսի, դեպրեսիայի հետևանքով ճնշվում է իմունային համակարգը, հոգեբանական գործոնները ներազդում են նյարդային համակարգի վրա, որն էլ իր հերթին ճնշում է ներզատական, մկանային, անոթային համակարգերի, օրգան համակարգերի ֆիզիոլոգիական գործընթացները և, խաթարելով նրանց գործունեությունը, առաջացնում է վերարտադրողական դիսֆունկցիա:
Տղամարդկանց մոտ.
Տղամարդկանց մոտ նույնպես կարող են հորմոնալ և հոգեբանական ազդեցություններ դիտվել, որոնք նույնպես կարող է նպաստել հոգեբանական անպտղությանը:
- ապագայում պատասխանատվություն վերցնելու և ծնող դառնալու ներքին վախ,
- ընտանեկան հարաբերություններում անկայունություն, անվստահություն,
- մանկական տարիքում ապրած հոգեկան տրավմաների ազդեցություն,
- երեխայի ծնվելուց հետո կնոջ կողմից սիրո և ուշադրության պակասի հանդեպ վախ:
Կարո՞ղ է ազդեցություն ունենալ շրջապատը:
Անպտղությամբ տառապող զույգի կյանքում մեծ է նաև հասարակության դերը: Ավանդական հայկական ընտանիքներում երեխայի կարևորությունը շատ մեծ է, հետևաբար, ամուսնությունից հետո անմիջապես սկսվում են հղիության ուշացման հետ կապված և այլ հարցումները՝ ընտանիքի անդամների, ընկերների, մոտ և հեռու բարեկամների կողմից: Այդ ճնշումն այնքան մեծ է, որ ապագա ծնողների մոտ առաջանում է անպիտանելիության և թերարժեքության զգացում, ինչը նույնպես կարող է վերարտադրողան դիսֆունկցիայի պատճառ դառնալ:
Հոգեբանական անպտղությունը տարբերվո՞ւմ է սովորական անպտղությունից:
Հոգեբանական անպտղությունը չունի ֆիզիոլոգիական հիմնավորումներ և դասվում է հոգեսոմատիկ խանգարումների դասին: Սակայն, ինչպես և ֆիզիոլոգիական անպտղությունը, այն պահանջում է համապատասխան բուժում:
Որքա՞ն է բուժման հավանականությունը:
Բուժման հավանականությունը բարձր է միայն այն դեպքում, երբ բուժվողն ամբողջությամբ հավատում և վստահում է բուժման մեթոդին՝ հոգեթերապիային:
Հոգեբանական անպտղության հոգեսոմատիկ արտահայտությունները վերացնելու համար անհրաժեշտ է անցնել հոգեթերապիա, որը կարող է տևել մի քանի ամսից մինչև մեկ տարի՝ կախված անձի անհատականությունից, թե որքան արագ նա կկարողանա մտերմանալ պերինատալ հոգեբանի հետ, և ազատ ու անկաշկանդ խոսել առկա վախերի, նախկինում ունեցած հոգեկան տրավմաների մասին:
Երբ անպտղությունը գերլարված աշխատանքի, հղիության վրա կենտրոնացած լինելու, շրջապատի սպասումները իրականացնելու ցանկության հետևանք է, ապա օգնում են նաև.
- մեդիտացիան,
- շնչառական վարժությունները,
- յոգան,
- մերսումը,
- ջրային ցանկացած միջոցառումները,
- առողջ ապրելակերպը:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
Հղիությունը կնոջ կյանքի, թերևս, ամենասպասված և գեղեցիկ պահերից է, որի ժամանակ ցանկալի է հետևել որոշ կանոնների՝ հատկապես ճիշտ սննդակարգի պահպանմանը։ Պետք է հիշել, որ հղիներն ավելի...
Սրտանց շնորհավորում ենք հղիության կապակցությամբ․․․
Միևնույն ժամանակ, հղիությունն առաջացնում է մի շարք բնական հարցեր՝ հղիության ընթացքում...
Ալկոհոլի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկը, ինչն արդի է նաև Հայաստանում, այդ թվում նաև կանանց շրջանում: Պաշտոնական վիճակագրության համաձայն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն